ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ծանր վիճակում 470 պացիենտ կա, ծայրահեղ ծանր՝ 116, 231 հոգի հոսպիտալացման կարիք ունի. Թորոսյան

Ծանր վիճակում 470 պացիենտ կա, ծայրահեղ ծանր՝ 116, 231 հոգի հոսպիտալացման կարիք ունի. Թորոսյան

Այսօր Ազատության ուղիղ եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց վերջին տվյալները՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների մասին:

Նա նշեց, որ կորոնավիրուսային վարակով 470 պացիենտ այժմ ծանր վիճակում են, իսկ 116-ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ 35 հոգի միացված է թոքերի արհեստական օթափոսխության սարքերին։

ըստ նախարարի՝ հունիսի 15-ի ժամը 3-ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացման կարիք ունեն 231 քաղաքացի․ նրանցից 89-ը սպասում են տանը, մնացածը՝ տարբեր բուժկենտրոններում։ 89-ից մեկի վիճակը միջինից դեպի ծանր է գնահատվում, 36-ի վիճակը՝ միջին ծանրության, 52-ինը՝ թեթեւ։

Թորոսյանը կաեւորեց, որ  հոսպիտալացման սպասող պացիենտների թիվը լինի հնարավորինս ցածր, որպեսզի բոլոր «ծանր» պացիենտներին հնարավոր լինի տեղավորել կորոնավիրուսային վարակի բուժմամբ զբաղվող բուժկենտրոններում։

Նա նշեց. «Չնայած որ մենք ունենք մահճակալային ֆոնդի աճ, միեւնույն է շարունակում է լարված մնալ իրավիճակը։ Սա նորից գալիս է հուշելու եւ մեզ բոլորիս ստափեցնելու, որ չի կարող հիվանդանոցային մահճակալների ծավալումը փոխարինել հակահամաճարակային եւ զսպման գործողություններին։ Այն կարող է միայն լրացնել եւ երբեք չփոխարինել, որովհետեւ չի կարելի անվերջ ծավալել մահճակալներ»:

  • Կիսվել: