ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ծանոթությունը Երևանի և երևանցիների խնդիրների հետ շարունակվում է. Ռոտենբերգ

Ծանոթությունը Երևանի և երևանցիների խնդիրների հետ շարունակվում է. Ռոտենբերգ

Ծանոթությունը Երևանի և երևանցիների խնդիրների հետ շարունակվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի տիկին Նատալիա Ռոտենբերգը, որը, ինչպես հայտնի է, պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին: 

՛՛Շրջայցի ընթացքում այցելեցի Աջափնյակ համայնք, շփվեցի հասարակության հետ։ Ինձ համար առանձնակի կարևոր է, որ մարդիկ վստահում են իրենց խնդիրները և կիսվում քաղաքի հետ կապված իրենց հոգսերով։

Հավատացեք սա որքան հաճելի, նույնքան պարտավորեցնող է։
Վստահությունը կարևոր է, իսկ գործը առավել բոլոր տեսակի խոսքերից՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոտենբերգը շրջել է երևանյան մետրոյի կայարաններում:

  • Կիսվել: