Տրվել է «Пеноксал® forte» և «PEN BG» ԿԱՀ-երի իրացումն արգելելու կարգադրագիր
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, կենսաբանական ակտիվ հավելումների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում, դիտարկումներ են անցկացրել ԿԱՀ-եր ներմուծող «Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններում՝ «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններին տրվել են կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:
Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ «Пеноксал® forte»-ն իրացվում է նաև «Ֆոլիո Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից:
Հետագծելիության ապահովման նպատակով՝ այդ կազմակերպությանը ևս տրվել է «Пеноксал® forte» ԿԱՀ-ի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: