կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում, մեր երկրում. Ավինյանի շնորհավորանքը

Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում, մեր երկրում. Ավինյանի շնորհավորանքը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Մարտի ութի առթիվ:

՛՛Մարտի 8-ը տարբեր ընկալումներ ունի աշխարհում: Մենք հաճույքով ենք շնորհավորում մեր հարազատներին, գործընկերներին՝ շրջապատի կանանց, սիրով ու անկեղծությամբ ընդգծելով մեր հատուկ վերաբերմունքը նրանց:

Միևնույն ժամանակ կանանց միջազգային օրվա ստեղծման նպատակը հավասար, արդար և ազատ հանրություն ձևավորելու միտքը սերմանելն է յուրաքանչյուր սերնդում:

Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում, մեր երկրում: Սա է, թերևս, ամենակարևոր ակնկալիքն ու ցանկությունը այսօր:

Շնորհավոր Մարտի 8՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

  • Կիսվել: