ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ-Հայաստան փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ-Հայաստան փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Հունիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը՝ տեսկապի ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, կարծիքներ փոխանակել ստեղծված իրավիճակում  տնտեսական խնդիրների լուծման և Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ կողմից աջակցության շրջանակներում քննարկվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, ընդգծվել է ՓՄՁ-ների խնդիրների լուծման ուղղությամբ աջակցության ծրագրերի, զբոսաշրջության զարգացման կարիքներին ուղղված ծրագրերի, ինչպես նաև գյուղատնտեսության և այլ ենթակառուցվածքների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերի կարևորությունը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կարող են հաղթահարել ներկա մարտահրավերները, տնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում համավարակի հետևանքներով պայմանավորված դժվարությունները։

  • Կիսվել: