Տիգրան Ավինյանը՝ Կանանց և աղջիկների խորհրդի նախագահ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օրվա խորհրդով ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է, որ այսուհետ իր նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդ:
Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօր կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրն է։
Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը մեր օրերում ևս շարունակում է մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը, որի իրական մասշտաբներն ավելին են, քան բարձրաձայնված դեպքերը։
Տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը՝ միտված կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և բոլորի համար բռնությունից զերծ, անվտանգ միջավայրի ապահովմանը»: