ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ

Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ օգոստոսի 9-ից Հոգեշնորհ Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը ծառայության է կոչվել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ որպես Միլանի (Իտալիա) հոգեւոր հովիվ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը 44–օրյա պատերազմից ամիսներ անց նշանակվել էր Դադիվանքի հոգեւոր սպասավոր։

  • Կիսվել: