Տեղեկանք ստանալու կարգ՝ պատգամավորի թեկնածուների համար
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին պատգամավորի թեկնածուների համար տրամադրվում է տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տարածել է տեղեկանք ստանալու կարգը։
Տեղեկանք ստանալու համար դիմումը պետք է ներկայացնել՝
- անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ,
- առցանց՝ e-request.am հարթակի միջոցով,
- էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեին։
Առցանց ներկայացվող դիմումները պետք է ստորագրված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ (eID կամ mID)։
Դիմումի օրինակելի ձևը՝ այստեղ։


