ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թե՛ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թե՛ թանգարանն ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են. Անդրեասյան

Թե՛ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թե՛ թանգարանն ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են. Անդրեասյան

Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկն ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքներն ընթացել են այն փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, իսկ օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են:

«Սա կարևորագույն հուշարձան է, և նախագծի մշակման փուլում որևէ բան չի կարող դրական եզրակացություն ստանալ, եթե չի անցել գիտամեթոդական խորհրդով։ Թե՛ հուշահամալիրը, թե՛ թանգարանը ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո»,-նշեց Անդրեասյանը։

Ավելի վաղ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հաղորդագրություն էր տարածել, թե շուրջ երկու ամիս է՝ մեկնարկել է հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: