ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա զոհ

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա զոհ

Հուլիսի 27-ին, ժամը 21։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2110» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Vaz-2110» ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ներսում:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

  • Կիսվել: