ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՃՏՊ Սարալանջի սկզբնամասում. կա տուժած

ՃՏՊ Սարալանջի սկզբնամասում. կա տուժած

Փետրվարի 8-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված տուժած: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի սկզբնամասում՝ կամրջակի վրա, բախվել են «Lexus GX460» (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1995 թ.), «Toyota Prius» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1978 թ.), «KIA» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1954 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Ն․, ծնված 1964 թ.) եւ «Ford Transit» (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Գ. Հ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները «Ford Transit» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 

  • Կիսվել: