շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Հունվարի 28-ին՝ ժամը 11:22-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և երեք տուժածի, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ երկու տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար:

  • Կիսվել: