երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ճամբարակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ճամբարակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Փետրվարի 4-ին Ճամբարակի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված-չորացված զանգված՝ մի քանի գրամ քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: