շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ճամբարակի բնակչի առանձնատնից երկու անգամ գողություն կատարողը հարեւան էր

Ճամբարակի բնակչի առանձնատնից երկու անգամ գողություն կատարողը հարեւան էր

Հունիսին Ճամբարակ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի տնից գողություն էր եղել, որի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չէր ստացվել:

Գողությունների մասին ոստիկաններն իմացել են օպերատիվ ճանապարհով. Նրանք պարզել են, որ նույն փողոցի բնակիչ 42-ամյա մի տղամարդ երկու անգամ մտել են հարեւանի առանձնատուն ու տարել կենցաղային իրեր:

42-ամյա տղամարդը բերման է ենթարկվել, տարվում են աշխատանքներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: