շաբաթ, դեկտեմբեր 2
2 / 12 / 2023
Թբիլիսյան խճուղում բախվել են Toyota Camry-ն ու Nissan Tiida-ն. ճանապարհը երկկողմանի փակվել է

Թբիլիսյան խճուղում բախվել են Toyota Camry-ն ու Nissan Tiida-ն. ճանապարհը երկկողմանի փակվել է

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Թ.-ի վարած Nissan Tiida  մակնիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Պավլիկ Հ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: