չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տաթև-Կապան ճանապարհը, էական դժվարություններով, տեղ-տեղ կուտակումներով, երթևեկելի է. Թանդիլյան

Տաթև-Կապան ճանապարհը, էական դժվարություններով, տեղ-տեղ կուտակումներով, երթևեկելի է. Թանդիլյան

Ապրելու երկիր կուսակցության անդամները այցելեցին Սյունիքի մարզի մի շարք համայնքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱՀ աշխատանքի, սոցիալական և իգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
 
՛՛Մարզի հիմնական խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը, որն իր հերթին գրեթե բոլոր ոլորտներում բերում է կարճաժամկետ և երկարաժամկետ անորոշության։
Սոցիալ-տնտեսական խնդիրների և ենթակառուցվածքների արագ և արդյունավետ լուծումը պետք է դառնա բոլորիս առաջնահերթությունը։
 
Առանձին համայքներում դեռևս առկա են տարիներով կուտակված կենսական անհրաժեշտության խնդիրներ, որոնց լուծումն ունի օրհասական կարևորություն։
Խնդիրների և մտահոգությունների առկայությունը չի կոտրում սյունեցիների կամքն ու ոգին, ովքեր շարունակում են իրենց նվիրումով ապրեցնել մեր հայրենիքի կարևորագույն հատվածներից մեկը։
 
Հ.Գ. Տաթև-Կապան ճանապարհը, էական դժվարություններով, տեղ-տեղ կուտակումներով, երթևեկելի է՛՛,-նշել է նա։
 

  • Կիսվել: