չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Տարածքի համար պատասխանատուների հետ աշխատանքներ են տարվում․ ԱԻ փոխնախարար

Տարածքի համար պատասխանատուների հետ աշխատանքներ են տարվում․ ԱԻ փոխնախարար

Այս պահին կա 16 զոհ, որից 14-ի ինքնությունը պարզված է և այս պահի տվյալներով կա 8 անհետ կորած քաղաքացի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպզրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը՝ նշելով, որ շենքի կանգուն հատվածում անընդհատ իրականացվում են հովացման աշխատանքներ։

«Պայթյունի վտանգ չկա, բայց թեթև ծխային օջախների առկայություն կարող է լինել»,- ասում է ԱԻ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ տեսադիտարկման միջոցով փորձում են պարզել, թե շենքի ներսում ինչ կա. «Շենքի ներս չենք կարող մուտք գործել, քանի որ այն վտանգավոր է փրկարարների համար, բայց տեսադիտարկման միջոցով պարզելու ենք պայթյունավտանգ նյութեր դեռ կա՞ն, թե՝ ոչ։ 

ԱԻ նախարարի տեղակալի խոսքով՝ առևտրի կենտրոնի տարածքի համար պատասխանատուների հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի հասկանան հատակագիծը, այլ տվյալներ են փոխանցվում գործընթացին օգնելու համար։

Դավիթ Համբարյանն ասաց, որ պատասխանատվության ենթարկելու մասով տեղեկություններ չունի։

Հիշեցնենք՝ ԱԻ նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր. «Քանի դեռ կա հավանականություն, որ մենք կարող ենք քաղաքացու հայտնաբերել փլատակների տակ, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում»։

  • Կիսվել: