շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տանձուտում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է խմելու ջրամատակարարման ցանց

Տանձուտում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է խմելու ջրամատակարարման ցանց

Արմավիրի մարզի Տանձուտ համանքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է խմելու ջրամատակարարման ցանց։
 
Ծրագրով նախատեսվում է համայնքի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 20-րդ, 22-րդ փողոցի և 3-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքի, 5-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբացքի՝ ընդհանուր 7787 գծմ ջրագծի անցկացում։
 
Անխափան ջրամատակարարում կունենա 225 տնտեսություն։ Ջրամատակարարմամբ կապահովվի նաև համայնքի մշակույթի տունը և Սուրբ Սահակ եկեղեցին։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 39,585 մլն դրամ է, որից Կառավարության համաֆինանսավորումը՝ 21,771 մլն, համայնքի ներդրումը՝ 17,814 մլն դրամ։
 

  • Կիսվել: