հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ընդունել է 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներին

Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ընդունել է 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներին

Օրեր առաջ խորհրդարանում պատիվ եմ ունեցել հերթական անգամ ընդունել 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներին և հարազատներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Ծանր է նրանցից լսել այս կամ այն չլուծված խնդրի կամ ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքի մասին: Ծնողներից յուրաքանչյուրի անհատական խնդիրն իմ խնդիրն եմ համարում և իմ իրավասությունների շրջանակներում փորձելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծում ստանան դրանք:

Տեղեկացնեմ, որ զոհված զինծառայողների ծնողների վարկային խնդիրների լուծման կամ նրանց որևէ տարբերակով համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից ելնելով՝ գրություն եմ ուղարկել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենին՝ խնդրելով իրականացնել հնարավոր քայլեր վերջիններիս վարկային խնդիրների լուծման ուղղությամբ:

Խոնարհումս եմ հայտնում հերոսների ծնողներին. ուժ ու կորով ձեզ, սիրելինե’րս»։

  • Կիսվել: