ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիքում իրանցի 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բլրին․ կան վիրավորներ

Սյունիքում իրանցի 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բլրին․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 30-ամյա Համիդ Մ․-ն իր վարած Mercedes GL450 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 337 կմ հատվածում, ըստ նախնական տեղեկություների՝ կորցրել է ավտոմեքենայի ինքնակառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել բլրին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Համիդ Մ․-ն, նրա ուղևոր՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Ագակի Ռ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: