շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքում 33-ամյա վարորդը ասֆալտով բարձված «Կամազ»-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր

Սյունիքում 33-ամյա վարորդը ասֆալտով բարձված «Կամազ»-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմանում Աշտարակ քաղաքի բնակիչ 33-ամյա Թաթուլ Ա-ն իր վարած՝ ասֆալտով բարձված «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թաթուլ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: