շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքի Ծավ գյուղում մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր է այրվել

Սյունիքի Ծավ գյուղում մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր է այրվել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 14։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի սկզբնամասում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 18:15-ին: Այրվել են մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր և ծածկը (մոտ 60 քմ)։

  • Կիսվել: