շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքի Խոտ գյուղում այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ

Սյունիքի Խոտ գյուղում այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ

Օգոստոսի 13-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում այրվում է ցորենի արտ։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:15-ին: Այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: