ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում. Փաշինյան

System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում. Փաշինյան

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավան վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիներից մեկը դիմել է վարչապետին՝ խնդրելով աջակցել խմբի` Հայաստան գալուն։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է․ «Հուլիսին գալու են։ Հրապարակում համերգ են տալու»։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: