երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սուրենավանում Պապիկյանի ավտոմեքենան հարվածել է «Նիվային». կան տուժածներ

Սուրենավանում Պապիկյանի ավտոմեքենան հարվածել է «Նիվային». կան տուժածներ

Հունիսի 16-ին՝ ժամը 15․50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ, 168.am-ի փոխանցմամբ, Toyota Land crauser-ը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանինն է, իսկ դեպքը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզից Երևան գալու ճանապարհին:

  • Կիսվել: