հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սուրբ Խաչի երևման տոնին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը

Սուրբ Խաչի երևման տոնին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը

Մայիսի 7-ին՝ Սուրբ Խաչի երեւման տոնին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։ Այն եկեղեցում կմնա մինչեւ 17։00-ը։ Այս մասին հայտնում է Qahana.am-ը:

Նույն օրը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի եկեղեցու սարկավագատան մկրտության Սուրբ Ավազանը։ Ապա Սրբազան հոր հանդիսապետությամբ կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ եւ Սուրբ Խաչափայտի մասունքով կկատարվի օրհնության կարգ։

Եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ․ Պարթեւ քահանա Մուրադյանի ու համայնքի անդամների նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի կունենա նաեւ տոնական միջոցառում։

Հիշեցնենք, որ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ Սուրբ Խաչի երեւման տոնը հռչակված է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր։

Օրվա ժամանակացույցը

09։30-10։00- Սբ․ Խաչի մասունքի դիմավորում եկեղեցում
10։00- Մկրտության Սուրբ Ավազանի օծում
11։00- Սուրբ Պատարագ
14։00- Տոնական միջոցառում եկեղեցու բակում:

  • Կիսվել: