ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն «Նորք» ինֆեկցիոն է գործուղել բժիշկների և այլ մասնագետների

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն «Նորք» ինֆեկցիոն է գործուղել բժիշկների և այլ մասնագետների

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից:

«Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք»,- ասված է բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: