ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտի ճանապարհին վարորդը դուրս եկել ճանապարհից և գլորվել ձորը

Ստեփանակերտի ճանապարհին վարորդը դուրս եկել ճանապարհից և գլորվել ձորը

Օգոստոսի 18-ին ԱՀ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 05:20-ին երկու կողմից ցայլոսկրի վերին և ստորին ճյուղերի կոտրվածքով «Հանրապետական բժշկական կենտրոն» է ընդունվել Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի 31-ամյա բնակիչ Ս. Ս.-ն։
 
Ոստիկանության ավագ հետաքննիչ Ա. Հայրապետյանը պարզել է, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում, Ս.Ս.-ն վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Չլդրան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և մոտ 10 մետր գլորվել ձորը։
 
Պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով ընդունվել է բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։
 
 
 
 

  • Կիսվել: