Սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը վաղաժամ մшհվшն հիմնական պատճառներից են. Ավանեսյան
2025 թվականին Հայաստանում մինչև 65 տարեկան 3639 մարդ է մահացել արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
՛՛Նրանցից 2462-ը տղամարդիկ են։
Սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը վաղաժամ մահվան հիմնական պատճառներից են, իսկ ծխախոտի օգտագործումը` դրանց կարևորագույն կանխարգելելի ռիսկի գործոններից է։
Հենց այդ պատճառով ծխախոտի և նիկոտինային արտադրանքի օգտագործումը սահմանափակող և բնակչության առողջությունը պաշտպանող օրենսդրությունը պարզապես արգելք չէ։
Այն մարդկանց կյանքի և առողջության պաշտպանություն է՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:



