ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սրտաբանը զգուշացրել է բարձր զարկերակային ճնշման վտանգների մասին

Սրտաբանը զգուշացրել է բարձր զարկերակային ճնշման վտանգների մասին

Բարձր զարկերակյին ճնշումը կարող է վկայել սրտամկանի բորբոքման և կարդիոմիոպաթիայի մասին, ասել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան Յուրի Սերեբրյանսկին։ 

 Այս մասին Յուրի Սերեբրյանսկին ասել է Evening Moscow-ին տված հարցազրույցում։
 
Սերեբրյանսկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանգստի ժամանակ մարդու մոտ բարձր զարկերակային ճնշումը կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին, այդ թվում՝ վահանաձև գեղձի պաթոլոգիա, սրտամկանի բորբոքում, կարդիոմիոպաթիա և նախաինֆարկտային վիճակներ։
 
Սրտաբանը հանգստացրել է նաև այն բոլոր նրանց, որնց սրտի զարկերն ավելացել են, բայց առանց հանկարծակի ցատկերի, և զգուշացրել սրտի անհավասար զարկերի վտանգների մասին։
 
«Եթե սրտի բաբախյունն անհավասար է, ապա դա առանձնահատուկ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի
համար, նույնիսկ մահվան»,- զգուշացրել է Սերեբրյանսկին։
 
«Սրտի նման ծանրաբեռնվածությունը փոխհատուցվում է արագացած  աշխատանքով, ինչը կարող է նպաստել զարկերակի խանգարմանը և առիթմիայի աղբյուր դառնա»,- պարզաբանել է բժիշկը։ Երիտասարդների մոտ, ընդգծել է Սերեբրյանսկին, սրտի բաբախյունի բարձրացումը բնական է համարվում, իսկ հասուն տարիքում դա կարող է լինել սրտի անբավարարության նշան:

  • Կիսվել: