ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Սպիտակի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Սպիտակի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում։

Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

  • Կիսվել: