Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ՊՆ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Հունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կարեն Հ․-ն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Թեմուր Հ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։