ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ը, մայիսի 1- 2-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ի հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 28-29-ին, մայիսի 1-2-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: