ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ.  ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

Երևանում հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Կիսվել: