Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Երևանում հուլիսի 2-ին և 7-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Մարզերում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։