Սպանություն Կոտայքի մարզում. Չարենցավանում, իր տանը, հայտնաբերել են համատիրության աշխատակցուհու դին՝ պարանոցի մասում կտրած հետքով
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում Չարենցավան բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Ոստիկանները նշված թաղամասի 4-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ալվարդ Ս.-ի դին՝ ննջասենյակի հատակին պարանոցի հատվածում կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Մահացածը աշխատում էր Չարենցավան քաղաքի «Նարե» համատիրությունում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: