երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Նարինե Բալայանը

Սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Նարինե Բալայանը

Նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից Նարինե Բալայանն այսօր պարգևատրվել է հուշադրամով՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկարամյա գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել վերջինիս բազմամյա գործունեության և նվիրական աշխատանքի համար՝ մաղթելով, որ դեռ երկար տարիներ կուտակած փորձն ու գիտելիքը ծառայեցնի ի բարօրություն երկրի։

Հիշեցնենք, որ Նարինե Բալայանը 1985-1990թթ․ զբաղեցրել է Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի, իսկ 2000-2006թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնները: 2006-2016թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական, ակտիվորեն զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ: Այս պահին աշխատում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի Կենսաթոշակային և ժողովրդագրության հիմնախնդիրների բաժնում։

  • Կիսվել: