կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Սոցապ նախարարը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին

Սոցապ նախարարը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին

Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Նա հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շութափույթ ապաքինում և խաղաղ ծառայություն:

  • Կիսվել: