կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիսիանում փորձանմուշներ են վերցվել աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկման պատճառ դարձած ջրից. Ավանեսյան

Սիսիանում փորձանմուշներ են վերցվել աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկման պատճառ դարձած ջրից. Ավանեսյան

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը, բնակիչների շրջանում թունավորման մասին տեղեկությունն ստանալուց հետո, մեկնել է Սյունիքի մարզի Սիսիան համայնք, վերցրել ջրի փորձանմուշներ, և հիմա իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքների մասին նախարարությունը տեղեկություն կտրամադրի: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: 

Հիշեցնենք՝ մայիսի 9-11-ն աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն էր դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Մայիսի 12-ին դիմել է ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ:

Ի պատասխան լրագրոների հարցի՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այս պահին որևէ բան չի հուշում, որ Սիսիանի ջրային ռեսուրսները կարող են թունավորված լինել հակառակորդի կողմից:

Նրա խոսքով՝ պատճառը, ինչպես ավելի վաղ հայտարարել են, բնակավայրի ջրամատակարարման համակարգի, մասնավորապես ջրագծի վթարն է եղել, համակարգում ճնշման տատանումները, ինչպես նաև տեղացած հորդառատ անձրևը:

Խնդիրները, ըստ Ավանեսյանի, շտկվել են: 

  • Կիսվել: