ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Սիրելի հավատացյալներ‚ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի

Սիրելի հավատացյալներ‚ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի

Սիրելի հավատացյալներ‚ ելնելով ստեղծված իրավիճակից՝ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին։

Նշենք, որ Մայր Աթոռի մոտ իրավիճակը լարված է, ԱԱԾ–ն եւ ոստիկանության ուժերը այստեղ են, որպեսզի բերման ենթարկեն Շրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Վերջինս սսկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱծ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան եւ հիմա վեհարանում են։

Իրավապահները մեծ ուժեր են կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։

  • Կիսվել: