ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սինանյանը ՌԴ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել

Սինանյանը ՌԴ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել

Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնությունում։ Հունվարի 25-27-ը Գլխավոր հանձնակատարը մի շարք հանդիպումներ է ունեցել Մոսկվայում։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են 2023 թվականին սփյուռքի մասնակցությամբ իրականացվելիք ծրագրերը և նախաձեռնությունները:

Այնուհետ Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (РУДН), Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի (МГЮА), Հարավ-ռուսական կառավարման ինստիտուտի (РАНХиГС,) Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի (МГПУ), Պլեխանովի անվան Ռուսական տնտեսական համալսարանի (РЭУ Плеханова) ուսանողները: Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայում առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողական միությունների ղեկավարների, միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների հետ, ապա այցելել Մոսկվայի պետական իրավաբանական համալսարան (МГЮА):
Երիտասարդական հանդիպումների ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ծրագրերը և կարևորել գրասենյակի կողմից պատրաստվող Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարությունը։ Ելնելով այցի նպատակներից` հատկապես շեշտադրվել է այս տարի իրականացվելիք համահայկական երիտասարդական համաժողովը և նրա օրակարգի ձևավորման գործում երիտասարդների դերն ու ակտիվ ներգրավվածությունը։

Ուսանողների կողմից հնչել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գրասենյակի ծրագրերին, համաժողովներին, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, հայրենադարձությունը, Հայաստանում աշխատանքի և պրակտիկայի հնարավորություններին և այլն։

  • Կիսվել: