երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ` հայերի, հույների ու ասորիների մասնակցությամբ

Սիդնեյում ապրիլի 21-ին կանցկացվի Արդարության երթ` հայերի, հույների ու ասորիների մասնակցությամբ

Սիդնեյի հայկական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները քայլերթ կանցկացնեն Սիդնեյում՝ Ավստրալիայի վարչապետին և կառավարությանը կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի, հույների և ասորիների նկատմամբ 1915 թվականին իրականացված ցեղասպանությունը։

Այս մասին հայտնում է Greekherald կայքը։ 

#MarchFor Justice (Արդարության քայլերթ) խորագրով ակցիան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Ակցիայի մասնակիցները հավաքվելու են Hyde Park Archibald շատրվանի մոտ, որտեղից սկսվելու է քայլերթը։

Քայլերթի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Նանոր Շոկայանը, ով նաև Ավստրալիայի  հայկական երիտասարդական ֆեդերացիայի գործադիր մարմնի նախագահն է, ասել է․ «Չպատժվող հանցագործությունը կրկնվող հանցագործություն է։ Դա այն է, ինչի ականատեսն են 1915 թվականի ցեղասպանության զոհերի հետնորդները։ Իրենց պապենական հայրենիքում ապրող մեր հայրենակիցները շարունակում են մնալ Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործ ու դաժան վարչակարգերի սպառնալիքի տակ»։  

  • Կիսվել: