շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շուտով միջազգային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցը

Շուտով միջազգային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցը

«Սանիթեք» ընկերության իրավաբանական թիմն ավարտել է փաստաթղթերի հավաքագրման գործընթացը, և շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցը: Այս մասին 168.am–ի հետ զրույցում տեղեկացրել է ընկերության մամուլի խոսնակ Քնար Առաքելյանը՝ հավելելով, որ մարտ ամսին գործընթացի վերաբերյալ բոլոր մանրամասնությունները պատշաճ կերպով կներկայացվի հանրությանը:

««Սանիթեք» ընկերությունն այս վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված է հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Ընկերության իրավաբանական թիմը, որում ներգրավված են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային անգլո-ամերիկյան կազմակերպությաններից մեկի միջազգային արբիտրաժի լավագույն մասնագետները, արդեն ավարտում են ներկայացվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացը»,- մանրամասնել է Առաքելյանը:

  • Կիսվել: