չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Շուկայում հայտնվել են Անդրոիդի ներքո աշխատող միլիոնավոր սարքեր, որոնց մեջ հենց արտադրողն է վիրուսներ ներդնում». Մարտիրոսյան

«Շուկայում հայտնվել են Անդրոիդի ներքո աշխատող միլիոնավոր սարքեր, որոնց մեջ հենց արտադրողն է վիրուսներ ներդնում». Մարտիրոսյան

Շուկայում հայտնվել են Անդրոիդի ներքո աշխատող միլիոնավոր սարքեր, որոնց մեջ ՛՛հենց արտադրողն է վիրուսներ ներդնում՛՛: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 

Նա ընդգծել է, որ խոսքը միայն հեռախոսների մասին չէ։ ՛՛Այլ, օրինակ, սմարթ ժամացույցները։ Եթե հեռախոսը մարդ գոնե անջատում է մեկ-մեկ, ժամացույցը միշտ ձեռքի վրա է։ Հաճախ նույնիսկ քնած ժամանակ՛՛,-պարզաբանել է նա:

Մեդիափորձագետը հավելել է, որ այս հարցը, այնուամենայնիվ, ունի լուծում:

՛՛Չառնել էժան, անհայտ Ադիբաս ու Մանասոնիկ ֆիրմաների սարքավորումներ։ Որոնք հաճախ էժան են, բայց մի օր մի զուլոմ բան ձեր գլխին կբերեն։ Նույն ժամացույցները լիքը թեմաների մեջ են մտած ձեր կյանքում, նեռարյալ վճարումները՛՛,-հարցի այս լուծումն է առաջարկել Սամվել Մարտիրոսյանը։

  • Կիսվել: