հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, հայտնում են հիմնադրամից։
 
Շնորհակալություն ենք հայտնում ՀայՓոստ ընկերությանը՝ շարունակական նվիրաբերությունների և տարբեր նախաձեռնություններով մեր առաքելությանն աջակցելու համար։ Մեր հավատարիմ գործընկերն ու նվիրատուն դառնալն անգնահատելի դեր ունի մեր զինծառայողների և նրանց ընտանիքների ֆինանսական կայունությունն ապահովելու գործում։
 
380 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով իրականացվող նախագծերին:

  • Կիսվել: