ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շրջանառության մեջ է դրվել «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշ

Շրջանառության մեջ է դրվել «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշ

2022 թվականի դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի հաղթող Մալենան:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին:

Նամականիշի վրա նաև պատկերված է «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը, ինչպես նաև՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 02 դեկտեմբերի 2022թ.

Դիզայնը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 15 000 հ.

  • Կիսվել: