կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շնորհակալություն Հայաստանի ու Ուկրաինայի ՊՊԾ աշխատողներին իմ անվտանգության համար․ Աննա Հակոբյան

Շնորհակալություն Հայաստանի ու Ուկրաինայի ՊՊԾ աշխատողներին իմ անվտանգության համար․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Ուկրաինայի ՊՊԾ աշխատողներին, նա իր էջում գրել է․

«Շնորհակալություն Հայաստանի Պետական պահպանության ծառայության եւ Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։

Շնորհակալություն նաեւ Մոլդովայի Պետական անվտանգույթան եւ պահպանության ծառայությանը։

Կիեւ հասնելու համար անցել ենք Երեւան-Քիշնեւ օդային ճանապարհը, Քիշնեւ-Կիեւ ցամաքային ճանապարհը, որ տեւում է 8 ժամ»։ 

  • Կիսվել: