ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շնորհակալ եմ անհանգստության համար. փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է. Պապոյանը՝ իրեն սպասարկող ավտոմեքենայի ավտովթարի մասին

Շնորհակալ եմ անհանգստության համար. փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է. Պապոյանը՝ իրեն սպասարկող ավտոմեքենայի ավտովթարի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, գրում է  shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։  Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին։ Ըստ տեղեկությունների՝ նա վթարի պահին եղել է ավտոմեքենայում,  չի տուժել։  Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Այս առիթով գրառում է կատարել նաև  Գևորգ Պապոյանը.

«Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ անհանգստության համար։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ոչ մի լուրջ ու անհանգստանալու բան չկա։

Առողջություն և անվտանգ երթևեկություն բոլորիս»։

  • Կիսվել: