ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՇՄ փոխնախարարը Սյունիքում ծանոթացել է «ՊՏԱԾ-Հ» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին

ՇՄ փոխնախարարը Սյունիքում ծանոթացել է «ՊՏԱԾ-Հ» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը այցելություններ է իրականացրել մարզում «ՊՏԱԾ-Հ» ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրերի տարածքներ և ծանոթացել կատարված աշխատանքներին։

Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի հարավային մասում գտնվող Սյունիքի մարզի պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարածքների կառավարումը, կենսաբազմազանության պահպանության վրա ուղղակի ազդեցություն ունեցող պետական կառույցների կարողությունների հզորացումը և աջակցել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող 7 պահպանվող տարածքներին` միաժամանակ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը:

Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում: Նախարարի տեղակալը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ներքո գործող 3 կառույցների համար /Զանգեզուր Կենսոլորտային Համալիր ՊՈԱԿ, Հայանտառ ՊՈԱԿ-ի Կապանի անտառ-տնտեսություն մասնաճյուղ, Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժին/ Կապանում քաղաքում ձեռքբերված վարչական շենքին՝տեղում դիտարկելով շենքային պայմանները, ինչպես նաև Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ բնակավայրերում իրականացված սոցիալական ծրագրերին (Պատուհանների, ջրատաքացուցիչների տեղադրում, տանիքների փոխարինում, էներգախնայող վառարանների տրամադրում, ճանապարհային լուսավորություն և այլ ծրագրեր)։

Նախարարի տեղակալը այցելել է նաև ծրագրի շրջանակում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցված ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։ Տեղում քննարկվել են վերջիններիս աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու քայլերը և հնարավորությունները, քանի որ ներկայիս իրավիճակը բավարար չէ։

  • Կիսվել: