Շիրակի մարզում ВАЗ 21015-ը մխրճվել է բեռնատարի մեջ. վարորդին տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում՝ Լանջիկի տարածքում, բախվել են Howo մակնիշի բեռնատարն ու ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծռայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:


